News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի  գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել  ԵԽ  մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ եւ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեւորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ եւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարեւորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ