News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ փետրվարի 1-ին, մասնակցել է Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, նաեւ շրջել է հիմնանորոգված եւ արդիական սարքավորումներով հագեցած հիվանդանոցի բաժանմունքներում:

Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Վիկտորիա Միքայելյանը լրագրողներին հայտնել է, որ հիվանդանոցը կառուցվել է 1980թ. եւ մինչ այժմ հիմնանորոգման աշխատանքներ չէին կատարվել, միայն մասնակի կոսմետիկ վերանորոգում էր եղել: Նրա խոսքով՝ սա առողջապահության նախարարության եւ Համաշխարհային բանկի նվերն է իրենց հիվանդանոցին: «2013թ. հիվանդանոցը բուժօգնություն է ցույց տվել ավելի քան 2600 մարդու եւ կարծում եմ, որ այսուհետ ավելի շատ մարդու պետք է սպասարկի, քանի որ առաջ մենք շատերին ուղեգրում էինք Երեւան, քանի որ չունեինք անհրաժեշտ սարքավորումներ: Կարծում եմ, որ հիվանդանոցը կկանգնեցնի հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաք»,-նշել է Միքայելյանը:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ հայտնել է, որ բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ:

Նախարարի խոսքով` վերակառուցվել է 3500 քմ տարածք, կենտրոնը զինվել է նորագույն սարքավորումներով:

Նշենք, որ Աբովյանի բժշկական կենտրոնում իրականացվել է մոտ 846,8 մլն դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության կողմից՝ 211,7 մլն դրամ, ՀԲ-ի վարկերի կողմից՝ 635,1 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ