News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը հակված են բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման որոնումներին: Այդ մասին ամերիկացի համանախագահը հայտարարել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հացին՝ արդյոք համոզված է, որ կողմերը հակված են կարգավորմանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ գործողությունները չեն համապատասխանում խոսքերին: «Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո մենք շփման գծում բռնությունների ավելի ցած մակարդակի ականտես եղանք: Այս քայլը նպաստեց մթնորտի ստեղծման, որը թույլ կտա բանակցություններում առաջընթացի հասնել»,- հայտարարել է նա:

Սակայն, վերջին օրերի ընթացքում, նրա խոսքով, մենք էսկալացիայի ականատես եղանք, ինչն անհանգստացնում է, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ կարգավորման որոնումներին: «Մենք ցանկանում ենք ստեղծել մթնոլորտ, որի պայմաններում կողմերը խաղաղ կարգավորման հարցում կարող են առաջ ընթանալ: Շուտով կրկին համանախագահների հետ կմեկնեմ տարածաշրջան, եւ հույս ունենք նախագահների հետ շարունակել երկխոսությունը, որը կհանգեցնի հանդիպման բարձր մակարդակում»,- նշել է Ուորլիքը:

Մեկնաբանելով Ալիեւի վերջին հայտարարությունները՝ դիվանագետն ընդգծել է, որ բոլորը պետք է զերծ մնան իրավիճակը սրող մեկնաբանություններից: «Նախագահները քաղաքացիներին է պետք է նախապատրաստեն խաղաղ կարգավորմանը: Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նախագահ Ալիեւի հետ: Մենք քննարկել ենք բանակցությունները: Կարծում եմ, որ նա ցանկանում է հարցի խաղաղ կարգավորում գտնել»:

Ուորլիքը վստահ է, որ հարցն այն չէ, թե կողմերի վրա արդյոք ճնշում գործադրվելու է՝ կարգավորման հասնելու համար, կարեւորը կողմերի քաղաքական կամքն է: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի  ժողովուրդները իրենց կառավարություններին կոչ կանեն հրաժարվել բռնությունից:

Հարցին, թե կոնկրետ ինչ է դրված բանակցությունների օրակարգում, Ուորլիքը հայտարարել է, որ իրենք «քննարկում են բոլոր կարեւոր հարցերը»:

«Բոլոր կողմերը արժանի են լինել բանակցությունների սեղանի շուրջ: Ես մի քանի անգամ այցելել եմ Լեռնային Ղարաբաղ, հանդիպումներ ունեցել: Նրանք արժանի են, որպեսզի իրենց ձայնը լսվի, բայց կողմերը պետք է որոշեն, թե ինչպես դա տեղի կունենա»,-հայտարարել է համանախագահը:

Ինչ վերաբերում է օդանավակայանի բացմանը, Ուորլիքը հայտարարել է, որ այդ հարցը նույնպես պետք է երկխոսության առարկա դառնա: Նա վստահեցրել է, որ այդ հարցը նույնպես քննարկվում է նախարարների հանդիպումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ