News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

21-րդ դարում ինովացիոն զարգացման ուղղության ընտրությունը դարձել է տնտեսության հետարդյունաբերական աճի եւ մրցունակության առաջնային ցուցանիշը:

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) 2013- 2014թթ. «Գլոբալ մրցունակության» վարկանիշային զեկույցի (GCI – Global Competitiveness Index) ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում առաջատար է համարվում Ֆինլանդիան: Տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը, Վրաստանը` 126-րդ, Ադրբեջանը` 51-րդ:

Միեւնույն ժամանակ գաղտնիք չէ, որ զարգացած երկրների նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես առաջատար ընկերություններում իրենց ներդրումն ունեն բարձր որակավորում ունեցող հայազգի մասնագետներ:

«Չեմ կարծում, որ չկա ցանկություն գործունեություն ծավալելու նաեւ հայրենիքում, սակայն այլ հարց է, թե ինչպիսին է վերաբերմունքը նորարարությունների նկատմամբ այստեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ինովացիոն տեխնոլոգիաներ մշակող եւ զարգացնող tabTEC ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուզան Հարությունյանը:

Նա նշեց նաեւ, որ tabTEC ընկերությունը փորձ է կատարում Հայաստանում ներկայացնել արտերկրում հայազգի մասնագետների կողմից մշակված եւ համանմանը չունեցող ինովացիոն լուծումներ: «Մեր մասնագետները պատրաստակամ են Հայաստանում դեռեւս չկիրառվող տեխնոլոգիաների միջոցով լուծումներ գտնել գերակա ոլորտներում առկա խնդիրների համար: Առայժմ ընկերությունը շուկա է մուտք գործել պաշտպանիչ սարքավորումներով` նախատեսված լուսավորության, խոշոր համալիրների եւ արդյունաբերական համակարգերի, ընդ որում հիդրոէլեկտրակայանների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ