News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին, ընդդիմության առանձին ներկայացուցիչներ սկսեցին էլ ավելի ակտիվացնել տարբեր ամբիոններում եվրոպամետ ելույթներով էժանագին քաղաքական միավորներ ստանալու իրենց գործելաոճը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ հայտարարությունների ժ-ամին իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Այս առնչությամբ նա հիշեցրել է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ, ընդգծելով. «Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը շատ լավ է հիշում, թե ինչպես էր ընդամենը մեկ տարի առաջ այդ ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդը հրապարակավ հայտարարում, թե Հայաստանի ժողովրդի հաղթանակը պետք է բերի Մոսկվայից` Վլադիմիր Պուտինից (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին-խմբ): Բնականաբար, ժողովուրդը միանգամայն ադեկվատ արձագանքեց իր վզին օտար երկրից ինչ-որ հաղթանակներ փաթաթելու` ընդդիմադիր առաջնորդի ձգտումներին` ցույց տալով, որ ինքն ապրում է ինքնիշխան պետությունում, որտեղ հաղթանակները կայացնում է սեփական ընտրությամբ եւ սեփական աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե` այս կամ այն երկրի նախագահի պարտադրմամբ, եւ այդ ուժի ներկայացուցիչները խոսում են ինքնիշխանության կորստի մասին…

Պակաս ուշագրավ չէր խորհրդարանում ներկայացված մյուս ոչ իշխանական ուժի պահվածքը, որի առաջնորդը, հիշեցնեմ, սեպտեմբերի 3-ից ճիշտ մեկ օր առաջ հայտարարում էր, թե «Ռուսաստանը մեզ համար ամենակարեւոր բարեկամ պետությունն է, ամենակարեւոր տնտեսական գործընկերն է եւ մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման հարցում կարեւորագույն ռազմավարական դաշնակիցը»: Ավելին, նա կարծիք էր հայտնում, թե չի կարող լինել որեւէ հայ մարդ, որը չցանկանա Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացում: Սակայն ինչպես տեսանք` ընդամենը երկու օր հետո այդպիսի հայ մարդիկ գտնվեցին, ընդ որում` շատ ավելի մոտ շրջապատում, քան կարելի էր կարծել:

Ինչ վերաբերում է այն խմբակցությանը, որի անդամներից մեկն իր կուսակցության անունից ռուսաստանաբնակ հայերին կոչ էր անում ընտրել Վլադիմիր Պուտինին (խոսքը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մասին է-խմբ), ապա այդ ուժի քաղաքական հայրը հստակ հրահանգավորել է իր թիմակիցներին`չասել որեւէ վատ բան ոչ Ռուսաստանի, ոչ էլ ՌԴ նախագահի հասցեին: Ասել է թե` հավատարմության երդումը Ռուսաստանին տրվել է ամենաբարձր մակարդակով, թերեւս` մի փոքր կասկածում եմ, որ այդ երդումը պահանջարկ ունենար: Ամփոփելով` ուզում եմ հիշատակել Ռիչարդ Նիքսոնի ձեւակերպումը` քաղաքականության հիմքը նպատակն է, եւ դա նկատի ունենալով` հասկանալ, թե որն է ընդդիմադիր ուժերի նպատակը: Չարախնդա՞լը, ցանկացած հարցում ինքնանպատակ քննադատություն հնչեցնե՞լը, պատեհապաշտ հայտարարություններով կարճաժամկետ դիվիդենտներ շահե՞լը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ