News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունության հարցը բավականին փխրուն է, ինչը դրսեւորվեց նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպերի ժամանակ: Լարվածությունը օգտակար չէ, երբ փորձ է արվում բանակցությունների միջոցով առաջ շարժվել: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ԱՊԱ-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հարկավոր է համոզվել, որ վստահություն կա երկու կողմերից էլ ու մթնոլորտը բարենպաստ է՝ առաջընթացի հասնելու: «Հուսով ենք, ո հրադադարի մասին համաձայնագիրը կպահպանվի: Հատկապես հաշվի առնելով Օլիմպիական խաղերի շրջանը»,-ընդգծել է նա:

Նա ընդգծել է, որ կողմերի միջեւ անվստահություն գոյություն ունի: Ուստի հրադադարի մասին համաձայնագրի պահպանումը շատ կարեւոր է, որպեսզի երկու կողմերի մոտ էլ ձեւավորվի այդ վստահությունը:

Պատասխանելով խախտումների ու բանակցությունների ընթացքի մասին հարցին՝ միջնորդը հայտարարել է, որ որոշակի կապ միանշանակ կա:

Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն սահմանին մոնիթորինգ է անցկացնում, սակայն աշխատակիցների քիչ քանակության պատճառով իրենք հնարավորություն չունեն հաճախ այցելելու շփման գիծ ու իմանալ, թե ինչպես է սկսվել միջադեպը, ընդգծել է Ուրոլիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ