News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ընդունված օրենքների շնորհիվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, ինքն իր համար ծուղակ է պատրաստել՝ հույս ունենալով խորհրդարանականից անցնել նախագահական հանրապետության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ անդրադառնալով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին:

Նա պարզաբանել է, որ նման անցումը պետք էր իրականացնել ամենաբարձր վարկանիշ ունենալու պահին, ինչն էլ հենց Էրդողանն արել է, բայց վարկանիշի անկումից հետո այդ օրենքները կարող են աշխատել ընդդեմ վարչապետի:

«Դժվար է կանխագուշակել, թե իչ կանի Էրդողանը: Նա իմպուլսիվ մարդ է, ուստի լուրջ չէ ինչ-որ գիտական մեթոդ կիրառել նրա վարքը հասկանալու համար: Նա, իհարկե, կգործի ըստ իրավիճակի, քանի որ նրա քաղաքականությունը ռեակտիվ է: Դա խոսում է այն մասին, որ ներկայումս նա հստակ գործողությունների ծրագիր չունի»,-կատել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ ընդգծելով, որ Էրդողնաը, ըստ ամենայնի, հուսահատված է պետական ապարատի չափից ավելի դիմադրությունից, որն այնքան հուսալի չեղավ, որքան հույս ուներ Էրդողանը:

Հիշեցնենք, որ հարցումների համաձայն, որն անցկացրել է «Ջիհան» կենտրոնը, հարցին, թե «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել հաջորդ նախագահ», հարցվածների 47 տոկոսը տվել է ներկա նախագահ Աբդուլլահ Գյուլի անունը, եւ միայն 17,5 տոկոսն է նշել Էրդողանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ