News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի վերահսկի գազի հայկական սակագները հայրենական պետական մարմինների փոխարեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում իր ելույթում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը կշարունակի ամբողջ ծավալով կատարել իր հիմնական գործառույթները, այդ թվում նաեւ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքից հետո: «Մենք կքննարկենք սակագների հետ կապված գազային օպերատորի հետագա հայտերը եւ կթողնենք այնտեղ միայն արդարացված ծախսեր: Ոչ ոք մեր փոխարեն գազի սակագին չի որոշի»,-վստահեցրել է Նազարյանը:
Նա դրական է պատասխանել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե. «Մենք կարո՞ղ ենք ի գիտություն ընդունել, որ ազգային կարգավորող մարմնի լիազորությունները չեն նվազի»:

Հիշեցնենք, որ Երեւանում դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրի համաձայն, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են ռուսական «Գազպրոմին», որը դարձել է «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսի սեփականատերը: Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանը սահմանին ռուսական գազը գնում է ներռուսաստանյան գներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ