News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ու բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հերլին մեկ տարի շարունակ հանդիպել են: Radar Online կայքի թղթակիցները ձայնագրություն են գտել, որտեղ դերասան Թոմ Սայզմորը պատմում է այն մասին, թե ինչպես է ծանոթացրել Էլիզաբեթին ու Բիլին, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր: Ձայնագրությունն արվել է այս տարվա հունվարին:

Երկու անծանոթների հետ զրույցում Սայզմորը պատմում է, որ 1998-ին՝ Մոնիկա Լեւինսկիի հետ սկանդալի ամենաթեժ պահերին 67-ամյա  Քլինթոնը իրենից խնդրել է բրիտանական աստղի հեռախոսահամարն ու զանգահարել նրան:

Սայզմորը կրկնել է նախագահի խոսքերը. «Դու Լիզ Հերլիի հետ չորս տարի հանդիպե՞լ ես: Դեռեւս տեսնվո՞ւմ ես նրա հետ: Հիմա՛ր, ես ԱՄՆնախագահն եմ, տո՛ւր ինձ նրա համարը»,-բառացիորեն ասել է Քլինթոնը:

Իր ուզածը ստանալով՝ Քլինթոնն, իբրեւ թե անմիջապես, հենց Թոմի մոտից զանգահարել է Լիզին:

Սայզմորն ասել է, որ Քլինթոն Հերլիին զանգահարելով ասել է, որ քիչ ժամանակ ունի ու անմիջապես նրա հետեւից օդանավ է ուղարկում: Ժամեր անց Հերլին գաղտնի գործակալի հետ ժամանել է Սպիտակ տուն ու չորս օր մնացել նախագահի նստավայրում:

Երբ Սայզմորին հարցրել են արդյոք նա ինչ է մտածում զույգի միջեւ սեռական հարաբերությունների մասին, նա պատասխանել է, որ նա այնտեղ չորս օր է մնացել:

Քլինթոնն ու Հերլին բաժանվել են, րբ նախագահը զգացել է, որ սիրահարված է: Սայզմորը նշել է, որ մեկ տարի անց Քլինթոնը դադարել է զանգահարել դերասանուհուն:

Ինչ վերաբերում է Հիլարիին, ապա Սայզմորի խոսքով՝ Քլինթոնը դերասանուհուն ասել էր, որ չնայած կնոջ հետ միասին են ապրում, սակայն  նրանցից յուրաքանչյուրն իր կյանքն ունի ու միմյանց չեն խոչընդոտում:

Իր հերթին դերասանուհին արդեն հասցրել է հերքել նախկին նախագահի հետ սիրային կապի մասին լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ