News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը մեծապես կտարբերվի 9Օ-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերրին։

«Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։ Սակայն այս բախումը լուծում չի բերի, քանի դեռ չեն բախվել ցամաքային ուժերը»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր, երբ ավելի հաճախակի են դարձել սահմանային բախումները հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ, շատերը ենթադրում են, որ պատերազմը դառնում է անխուսափելի։

Ուեյն Մերրիի խոսքով՝ «կողմերը հավանաբար ուզում են սկսել կարճ մի պատերազմ՝ ուժի մեջ դնելով հեռահար զենքեր, սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար պատերազմը շատ ավելի դաժան պիտի լինի։ Այսինքն՝ կողմերը պիտի անցնեն մեկը մյուսի սահմանները, գրավեն տարածքներ, դառնան քաղաքացիական զոհերի պատճառ։ Ես կասկածում եմ, որ ռազմական նման բախումը կհանգեցնի քաղաքական լուծման»:

Վերլուծաբանը նշում է, որ կողմերը չունեն ռազմական նույն կարողություննեը, սակայն չունեն նաեւ ռազմական նույն հմտությունները, եւ այդ առումով պատերազմը չի կարող ունենալ վճռական մեծ նշանակություն որեւէ կողմի համար. «Ավելին, կարող է մեծ պարտություն լինել երկուսի համար էլ»։

Ուեյն Մերրիի խոսքերով, ով հաճախ է այցելում Հայաստան, հայերը կարծում են, որ պատերազմը կլինի կարճ եւ իրենք հեշտ կհաղթեն։ Սակայն հայկական կողմը թերագնահատում է Ադրբեջանի ռազմական կարողությունների ծավալը։ Ադրբեջանի քաղաքական վերնախավն էլ մեծ վստահություն է տածում ռազմական բնագավառում իր ներդրումների նկատմամբ։

Առավել մանրամասն սզբմանղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ