News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի 14-ամյա արդյունավետ աշխատանքից հետո, հերթական եւ վերջին նիստն ավարտվել է առանց որեւէ ամփոփիչ փաստաթուղթ ստորագրելու: Սա աննախադեպ երեւույթ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախկին համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ Ստրասբուրգում, փետրվարի 5-6-ին, հանձնաժողովի նիստը, փաստացի, ձախողվել է:

«Ես ցավում եմ, որ այդ պատասխանատվությունն ընկնում է մեր խորհրդարանական պատվիրակության վրա, որը, խոշոր հաշվով, պատասխանատու չէ երկրի արտաքին քաղաքականության համար: Այսպիսի ելքը կանխատեսելի էր սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մտադրության մասին: Եվրոպան ավելի խիստ կդառնա Երեւանի հանդեպ»,-ասել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ