News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի հայտնի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը Facebook սոցցանցում մեկնաբանել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Էվալդ Շտադլերի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին:

Ըստ փորձագետի` պետք է սկսել Ռուսաստանից` որպես տարածաշրջանում իրավիճակի վրա ազդող գլխավոր երկիր:

«Հենց որ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղը, մյուս երկրները կկարողանան հստակեցնել այդ հարցում իրենց դիրքորոշումը», - նշել է Վիկտոր Ուկոլովը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում փետրվարի 5-ին եւ 6-ին տեղի էր ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը: Մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հնարավորություններն առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության` Էվալդ Շտադլերը նշել է. «ԵՄ-ն եւ այդ միավորման երկրները պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ինքնիշխան պետություն: Այդ պատճառով ես նախատեսում եմ Ավստրիայում ստեղծել Ավստրիա-ԼՂՀ բարեկամական խումբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ