News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության եւ «Էրգենեկոն»-ի գործերով դատախազ Մուամեր Աքքաշի փոխարեն նոր դատախազ է նշանակվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ թուրքական իշխանությունների կողմից «Մեծ կաշառք» գործողությունն իրականացնելու համար աշխատանքից հեռացված Մուամեր Աքքաշի պարտականությունները փոխանցվել է Մուրադ Ինամին։  Մուամեր Աքքաշն իրականացնում էր Հրանտ Դինքի սպանության եւ «Էգենեկոն»-ի գործով հետաքննությունները, որոնք այսուհետ կհետաքննի Մուրադ Ինամին։

Նշենք, որ Մուամեր Աքքաշն իրեն աշխատանքից հեռացնելուց հետո հայտարարել էր, թե Դինքի սպանության գործով հասել էին կարեւոր կետի, երբ պետք է սկսեին ձերբակալել պետական պաշտոնյաների։ Նա պնդել էր, թե արդեն հարցաքննության էր կանչել ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Սաբրի Ուզունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ