News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 10-ի ցերեկը Ադրբեջանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել:

Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ 5,4 մագնիտուդով  ստորերկրյա ցնցումը  գրանցվել է Շամախի շրջանում: Երկրաշարժն զգացվել է նաեւ մայրաքաղաք Բաքվում:

Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քա­ղաքից 28կմ հարավ-արեւելք, որի ուժգնությունը էպի­կենտ­րոնային գոտում կազմել է 7 բալ: 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.45 աստիճան եւ արեւել­­յան երկայնության 48.88 աստիճան: 
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի եւ ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ