News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի եւ բեմադրիչի Ձեր առանձնահատուկ եւ բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսեւորվել է թատրոնում, կինոյում եւ հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երեւանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ եւ նրբաճաշակ քաղաքացի ձեւավորող կարեւոր մշակութային օջախ է:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ