News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր  Վահան Մարտիրոսյանի հայտարարությունը, թե հատուկ սարքով գազն ազոտի միջոցով կալորիազրկվում է, իսկ գազի ծավալն՝ ավելանում, անհիմն եւ անհեթեթ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

«Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները որակում ենք անհիմն եւ անհեթեթ, որոնք որևէ մասնագիտական ուսումնասիրություն կամ որեւէ փորձագիտական եզրահանգում չեն պարունակում: «Ասում են թե, լսել ենք, բայց չգիտեմ որտեղ, հնարավոր է» եւ այդ կարգի արտահայտությունների, որոնք ոչ մի լուրջ հարցադրում չեն ներկայացնում, մենք մեկնաբանություն չունենք»,- ասացին մամուլի ծառայությունից:

«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստ է նախաձեռնող խմբերի կողմից առաջարկության դեպքում գազի որակական հատկանիշների մասին փորձարկումներ անել. «Եթե որեւէ մեկը կասկածում է գազի որակական հատկանիշներին, ապա մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք նախաձեռնող խմբերի կողմից առաջարկության դեպքում փորձարկումներ անել, եւ ինչը արել ենք եւ հայտնել հանրությանը»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահան Մարտիրոսյանը ներկայացրել էր մի սարք, որը գազն ազոտի միջոցով կալորիազրկում է: Նրա խոսքով՝ Ռուսաստանից նորմալ որակի գազ է ներկրվում Հայաստան, սակայն հետո այն կալորիազրկվում է, ավելանում է եւ տրամադրվում բնակչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ