News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«ՎՄՎ-պրինտ» հրատարակչությունը հրատարակել է Ալբերտ Միքայելյանի «Հայոց երեւելիներ» կենսագրական հանրագիտարանը, որն արդեն առկա է գրախանութներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՎՄՎ-պրինտ» հրատարակչության տնօրեն Վահրամ Մնացականյանը:

«Հեղինակը ներկայացրել է նյութերը, մենք հավանել ենք եւ մեր միջոցներով լույս ընծայել: Նման գիրք Հայաստանում չի տպագրել, գիրքը բացառիկ է, քանի որ այնտեղ ներկայացված են հայ ժողովրդի երեւելի ներկայացուցիչները՝ նախաքրիստոնեական դարաշրջանից մինչեւ մեր օրերը: Այն նախատեսված է բոլոր խմբերի համար՝ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, մտավորականներ: Հեշտ չի եղել 100 երեւելիների ընտրությունը, բայց մենք ձգտել ենք ընդգրկել հնարավորինս շատ ոլորտներ՝ գրականություն, երաժշտություն, պատմություն, ռազմարվեստ եւ այլն: Եթե գիրքը լավ արձագանք ունենա, մտադիր ենք նաեւ տպագրել երկրորդ հատորը»,-ասաց Վահրամ Մնացականյանը: Հրատարակչության տնօրենը նաեւ շեշտեց, որ գրքում բացի 100 հայ երեւելիներին ներկայացնելուց 80 էջ էլ նվիրված է հային եւ հայկականին:

Գրքի հեղինակ Ալբերտ Միքայելյանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ երկու տարի աշխատել է այս գրքի վրա, նպատակն է հայ նշանավոր մարդկանց ներկայացնել Հայաստանում եւ աշխարհին: «Այն յուրատեսակ փառամատյան է մեր ժողովրդի, հիմնական նպատակներից մեկն է ցույց տալ հայ ժողովրդի դերը աշխարհի քաղաքակրթության մեջ: Իհարկե, դժվար է եղել ընտրությունը, շատերը դուրս են մնացել, աշխատել ենք բոլոր ոլորտներից ներգրավել, այնպիսի մարդկանց, որոնք բացի գործի գիտակ լինելուց՝ հայանպաստ գործունեություն են ծավալել»,- ասաց հեղինակը: Ի դեպ, գրքում ներկայացված 100 երեւելիների շարքում են 8 ժամանանակիցներ, ինչպես օրինակ՝ Հյաաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատիստ Գարի Կասպարովը, աշխարհահռչակ շանսոնե Շառլ Ազնավուրը եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ