News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆետուլլա Գյուլենն իր մի շարք հայտարարություններում փորձել է հանդես գալ որպես հայ-թուրքական հարաբերությունների նոր քաղաքականության հիմնադիր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, հավելելով, որ ինքն ուսումնասիրել է Գյուլենի ու նրա կողմնակիցների ելույթներն ու հրապարակումները ու վստահությամբ կարելի է ասել, որ դրանցում նոր բան չկա, ասվում է այն, ինչ սովորական է Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար:

Փորձագետն ընդգծել է, որ Գյուլենի շարժումը հանդես է գալիս որպես պանթուրքիզմի բազայի հիման վրա նոր գրասենյակ: Նա նկատել է, որ կան բազմաթիվ բացասական ազդեցությունները այդ շարժման մեջ:

Ըստ փորձագետի՝ Գյուլենն ու նրա կողմից ստեղծվող շարժումը կարեւոր գործոն են ոչ միայն Թուրքիայի ներքին քաղաքականությունում, այլեւ՝ ամբողջ աշխարհում:

Նա նաեւ ընդգծել է, որ Գյուլեն-Էրդողան հակազդեցության մեջ կա ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական կողմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ