News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2013թ. Ռուսաստան է  մեկնել Հայաստանի  670 հազար քաղաքացի, ինչը 20%-ով ավելի է  2012 թվականի ցուցանիշից (540 հազար մարդ): Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանատան միգրացիոն քաղաքականության հարցերով աշխատակից Սվետլանա Ստեպանովան:

Ըստ նրա՝ պաշտոնապես աշխատանքային գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիների թիվը 2013թ. կազմել է  130 հազար (թույլտվությամբ կամ պատենտով աշխատող անձանց), ինչը  4%-ով գերազանցում է 23012թ. ցուցանիշը: 2013թ. ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ձեւակերպել են  աշխատանքային 37,2 հազար թույլտվություն եւ 92,5 հազար պատենտ:

Դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ 2013թ. մերժվել է 23,4  հազար ՀՀ քաղաքացիների  մուտքը Ռուսաստան: Փետրվարի 10-ի դրությամբ՝ եւս  ութ հազարի: Այդկերպ, մերժում ստացածների ընդհանուր թիվը կազմել է  31,5 հազար:

ԱՊՀ երկրների մասշտաբով 2013թ. մուտքն արգելվել է 422 քաղաքացիների համար: Այս պահին մուտքի արգելք է գործում 573 հազար օտարերկրացիների համար: «Մուտքի փակման գործընթացը ավտոմատ է կատարվում: Բազան մշտապես նորացվում է», - նշել է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ավտոմատ համակարգը բացառում է կոռուպցիոն ռիսկերը: Ինչ վերաբերում է հնարավոր խափանումներին, ապա  դրանք չի կարելի իսպառ բացառել: Օրինակ, եղել են դեպքեր, երբ մուտք փակվել է միանման տվյալներով երկու անձանց համար՝ համընկել են անունը, ազգանունը եւ այլն:

Սվետլանա Ստեպանովան նաեւ նշել է ռիսկային խմբի առկայությունը: ՀՀ քաղաքացիների համար այն կազմում է 170 հազար մարդ.  «Դրանք այն քաղաքացիներն են, որոնք Ռուսաստան գնալով խախտել են մնալու ժամկետները, աշխատանքային թույլտվություն չեն ձեւակերպել ե շարունակում են մնալ Ռուսաստանում: Մեկը ապօրինի աշխատում է, մյուսը պարզապես բնակվում, բայց նրանք բոլորը բազայում են:  Սահմանը հատելու դեպքում նրանց մուտքը Ռուսաստան ավտոմատ կարգելվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ