News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է արտասահմանցի ներդրողների համար Մաքսային միության շուկա տանող «դուռ» դառնալ: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողներին ասել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Ըստ նրա՝ ներկայումս Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությամբ հետաքրքրված է շվեյցարական  «Azad Pharmaceutical Ingredients» ընկերությունը (որի հետ այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել), ինչպես նաեւ հնդկական ընկերություններ:

Արտասահմանյան ընկերությունները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորությունները՝ ՄՄ շուկա դուրս գալու համար, որը հաշվարկում է 170 միլիոն մարդ», - նշել է Հարությունյանը:

Իր հերթին՝ ԳԱԱ-ի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը նշել է, որ սեփական արտադրության դեղորայքը կբարձրացնի  Հայաստանի ապրանքային անկախությունը: «Որքան շատ դեղորայք արտադրվի երկրում , այնքան ավելի քիչ կանհանգստանանք տրանսպորտային հաղորդակցման հնարավոր խզումներից», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ