News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում գտնվող հայկական Քառասուն մանկանց եկեղեցի են այցելել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Օրհան Քարասարը, կուսակցության կողմից Իսքենդերունի քաղաքապետի թեկնածու առաջադրված Սեյֆի Դինգիլը եւ այլ պաշտոնյաներ։

Թուրքական Iskenderunhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերունի քաղաքապետի թեկնածու Սեյֆի Դինգիլը առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ ակտիվորեն այցելում է տարբեր հասարակական, քաղաքական եւ կրոնական կառույցներ։

Հերթական այցը Սեյֆի Դինգիլը կատարել է Իսքենդերունի հայկական Քառասուն մանկանց եկեղեցի։ Նրան ուղեկցել են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Օրհան Քարասարը եւ այլ պաշտոնյաներ։

Եկեղեցու մուտքի մոտ հյուրերին դիմավորել է քահանա Ավետիս Թաբաշյանը, եկեղեցու հիմնադրամի նախագահ Կարպիս Քըսադուրը եւ փոխնախագահ Միխաիլ Թաբաշը։ Հանդիպման ժամանակ հյուրերին ներկայացվել է հայ համայնքի պահանջները։

Իշխող կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Սեյֆի Դինգիլը խոստացել է ընտրվելու դեպքում Իսքենդերունի եւ հայ համայնքի համար լավ բաներ անել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ