News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արտագաղթն իրականում Հայաստանի ամենացավոտ եւ սուր խնդիրն է։ Այս մասին փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով պատվիրակների հարցերին։

Ըստ նախագահի՝ ներկայումս արտագաղթը դանդաղել է եւ աստիճանաբար վերածվում է մեր քաղաքացիների տունդարձի գործընթացի։ 2013թ. տվյալով, ինչպես նշել է նա,  բացասական տարբերությունը կրճատվել է  25%-ով եւ կազմում է  մոտ  31 հազ. մարդ։ «Իհարկե, սա եւս մեծ թիվ է մեզ համար, քանի որ մենք ընդամենը 3 միլիոն ենք կազմում։ Թող ինչ-որ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրն իրեն ավելի է անհանգստացնում, քան ինձ։ 

Բայց մյուս կողմից ես չեմ ընդունում քաղաքական նպատակներով այդ խնդրի շահարկումը: Բոլորին հասկանալի պետք է լինի, որ խնդիրը չի դադարում խնդիր լինելուց, եթե դրա մասին դադարում են խոսել», - նկատել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ խնդիրները լացով, շարարկումներով չեն լուծվում, այլ լուծվում են աշխատանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ