News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ի համար աշխատանքային առաջնայնություններից է փոքր ավիացիայի ստեղծումը: Այս մասին հաղորդել է Հայաստանի փրկարարական ծառայության փոխտնօրեն գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգոյանը՝ փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ օրակարգում են Ստեփանավանի ու Կապանի օդանավակայանների շահագործումը: «Փոքր ավիացիան որոնողական աշխատանքներ է իրականացնելու, մասնակցելու է անտառային հրդեհների շիջման ու հակակարկտային աշխատանքներին»,-ընդգծել է Նիկոլայ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ աշխատանքի առաջնայնություններից է նաեւ մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը:

Նա նաեւ հավելել է, որ զուգահեռաբար իրականացվելու են արտակարգ իրավիճակների հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքներ: Սպասվում է, որ ռուսական կողմը կենտրոնի ստեղծման հարցում խոշոր գումար կներդնի ու տեխնիկա կփոխանցի, այդ թվում՝ ուղղաթիռ:

Բացի այդ, որոշում է կայացվել հանրապետությունում ստեղծել կամավորական հրշեջ ջոկատներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ