News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները, օրինակ շաքարն ու հացը չեն թանկանա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով՝ ՄՄ-ի անդամ դառնալու դեպքում Հայաստանը որոշակի առավելություններ կունեն: «Մոտ 70 տարի մեր ողջ ենթակառուցվածքն անուղղակիորեն կապված  է եղել Մաքսային միության անդամ երկրների հետ: Արտաքին տրանսֆերտների մոտ 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից»,-ասել է Այվազյանը՝ կոչ անելով լինել ոչ թե ռուսամետ եւ եվրոպամետ, այլ՝ հայամետ:

«Հայաստանը պետք է Ռուսաստանին նույնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին: Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցային գործընթացը պետք է այնպես կառուցել, որ պահանջված լինենք այդ կառույցների համար»,-ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ երկիրը զգալիորեն կշահի ՄՄ-ին անդամակցելու դեպքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ- Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու մտադրության մասին: Այդ գործընթացը կավարտվի մոտավորապես այս տարվա մայիսին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ