News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները եւ լրագրողները գազի որակի անակնկալ ստուգումների են գնացել: Որոշումն ընդունվել է անսպասելի՝ փետրվարի 17-ին ընկերության գրասենյակում գազի կալորիականության վերաբերյալ կլոր սեղանի ընթացքում, որն ընկերության գրասենյակում անցկացրել է գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

«Դրա համար մենք պատրաստ ենք տրամադրել մեր շարժական լաբորատորիան: Իհարկե, դրա սպասարկումը ինչ-որ բան կարժենա: Սակայն մենք պատրաստ ենք այն տրամադրել քաղաքացիական հատվածի կողմից ահազանգ ստացվելու դեպքում, պատրաստ ենք միասին ստուգել գազի կալորիականությունը Երեւանի ցանկացած հասցեում, որը նրանք կնշեն», - ասել է Հարությունյանը: Ի պատասխան` լրագրողները եւ ՀԿ-ների ներկայացուցիչները միանգամից մի քանի հասցե են նշել:  «Մեր մասնագետները կարող են ձեզ հետ  մեկնել հենց հիմա: Ասացեք հասցեները», - պատասխանել է Հարությունյանը:

Ըստ «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի`  անակնկալ սկզբունքով չափումները պետք է պարբերական դառնան: ՀԿ-ները պետք է հնարավորություն ունենան «ՀայՌուսգազարդ»-ին հայտնելու այն հասցեն, որտեղ հենց նույն պահին ստուգում կանցկացվի: «Աշխատանքի նման միջոցը կբացառի այն կարծիքը, թե ստուգումները ձեւական են եւ իրականացվում են այնտեղ, որտեղ հարմար է», - ասել է Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ