News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 17-ին ընդունել է միջազգային եւ հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկին, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին, ով ՀՀ անկախության հռչակումից հետո տարիներ շարունակ ակտիվ իրավախորհրդատվական գործունեություն է ծավալել մեր երկրում:

Նախագահի մաուլի գրասենյակից հայտնում են, թե Սագսյանը, բարձր գնահատելով պրոֆեսոր Լուխթերհանդթի նշանակալի ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի ամրապնդման գործում, Օթթո Լուխթերհանդթին պարգեւատրել է ՀՀ պետական բարձր պարգեւով՝ Մխիթար Գոշի մեդալով:

Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ իրավունքի ոլորտում պրոֆեսոր Լուխթերհանդթի երկարամյա գործունեության, ակադեմիական արժեքներին նրա նվիրվածության, ինչպես նաեւ հայ ժողովրդի ու Հայաստանի համար իր մասնագիտական արժեքավոր խորհրդատվությամբ, Օթթո Լուխթերհանդթն այն գիտնականն է, ով հատկապես արժանի է այդ պարգեւին:

Տպել
Ամենաշատ