News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013թ. նախագահական ընտրություններից հետո ժողովրդի մեծ մասը պատրաստ էր պայքարել իր իրավունքների խախտման դեմ: Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝  նշելով, որ ուղիղ մեկ տարի առաջ կայացած նախագահական ընտրություններից հետո 7 դաս է քաղել:

Առաջին. նախագահական ընտրությունները վերջնականապես ապացուցեցին՝ ժողովրդի կամարտահայտությունը երկրում անհնար է: «Ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունն արդեն քանի անգամ վերարտադրվում է: Հերթական անգամ որոշ միջազգային դիտորդներ աչք փակեցին ընտրակեղծիքների վրա, քանի որ արեւմտյան մի շարք երկրների շահավետ է Հայաստանում թույլ իշխանությունների հետ գործ ունենալը»:

Երկրորդ դասն այն է, որ փետրվարի 18-ին երկրում պետական մակարդակով ձայների գողություն է տեղի ունեցել:  Հարկադրաբար կեղծիքի մեղսակից է դարձել հազարավոր մարդ:  Երրորդ դասն այն է, որ Հայաստանում պետական կառույցները աշխատում են ոչ թե երկրում ժողովրդավարության ամրապնդման, այլ մի քանի տասնյակ ընտանիքների շահերի համար: Չորրորդ դասն այն է, որ  նախագահական ընտրություններից հետո կուսակցությունները պատրաստ չէին երկարատեւ պայքարի. առաջին պլան մղվեցին ներկուսակցական նեղ շահերը, կուսակցությունները սկսեցին կորցնել իրենց վարկանիշը եւ ժողովրդի վստահությունը:  Հինգերորդ դասն այն է, որ ստեղծված իրավիճակում այլեւս անհնար է սպասել: «Սպասել՝ նշանակում է տեսնել, թե ինչպես է քանդվում պետությունը, ինչպես արտաքին քաղաքականության ոլորտում, այնպես էլ տնտեսական զարգացման»:

Վեցերորդ դասի այն է, որ  իշխանության բոլոր ճյուղերը, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները վստահ են, որ պատիժ չեն կրելու իրենց ձախողումների համար, քանի դեռ ծառայում են իշխանությանը:  Եվ յոթերորդ դասն այն է, որ ներկայիս իրավիճակում մեղավոր են երկրի բոլոր քաղաքացիները:  «Մեղավոր ենք բոլորս, մեղավոր ենք մեր անտարբերությամբ, կամքի ուժի բացակայությամբ. Փորձում ենք բարձրացնե՞լ մեր երկիրը, թե՞ սպասում ենք, որ դա մեր փոխարեն ուրիշն անի: Իրավունքների համար պետք է պայքարել ամբողջ ժողովրդով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ