News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը ջանք չի գործադրում էներգաարդյունավետության բարձրացման եւ այլընտրանքային էներգետիկայի անցնելու համար: Այս մասին հայտարարել է ՀԱԿ  խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի պատվիրակության մասնակցությամբ  փետրվարի 11-13-ին Բրյուսելում կայացած վեհաժողովի նիստի արդյունքները:

Նա նշել է, որ Հայաստանի պատասխաններն ադրբեջանական կողմի հայտարարություններին միանգամայն տեղին են եղել: «Հայաստանն անվանեցին էներգետիկական մակաբույծ, իսկ մենք քննադատությանը հանգիստ պատասխանեցինք՝ հիշեցնելով, թե միավորի համար միջինը  որքան էներգիա է ծախսում  Ադրբեջանը, որքան՝ Հայաստանը: Բայց հարցն այն է, որ ԵՄ-ի հետ էներգաարդյունավետության եւ այլընտրանքային էներգիայի ոլորտում համագործակցության օրակարգ չկա», - հայտարարել է Բագրատյանը:

Բագրատյանը նշել է, որ միայն 2014թ.  աշխարհում պատրաստվում են շահագործման հանձնել հողմային եւ արեւային  կայաններ՝ 70 հազար մՎտ հզորությամբ: «Դա 25 Հայաստանի հզորություն է: Այստեղ, իհարկե, աշխատելու տեղ ունենք: Սակայն ես ստիպված եմ վերադառնալ Ռուսաստանի հետ գազային պայմանագրերին, որոնք պարտավորեցնում են չդադարեցնել Ռուսաստանից գազ գնելը մինչեւ 2043թ.: Այսինքն՝ ՋԷԿ-երը արտադրելու են այժմվանից  ոչ պակաս:  Եվ այդ դեպքում մենք ինչպե՞ս զարգացնենք այլընտրանքային աղբյուրներ», - հայտարարել է Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ