News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Մայդանը նաեւ մենք ենք», «Ուկրաինայում Մարտի 1-ն է», «Putin, go home». այս գրություններով պաստառներով  մոտ երկու տասնյակ քաղաքացիներ փետրվարի 19-ին  հավաքվել են «Հաղթանակ» զբոսայգու մոտ, որտեղից քայլել են դեպի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն՝ աջակցություն հայտնելու Կիեւի մայդանում պայքարող ուկրաինացիներին (ֆոտոռեպորտաժ

«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի իշխանությունների բռնությունների ցուցարարների նկատմամբ։ Սա մեսիջ է Սերժ Սարգսյանին, որ մենք չենք մոռացել Մարտի 1-ը, նաեւ մեսիջ է Ռուսաստանի բռնապետ Պուտինին, որ դադարեցնի առանձին-առանձին ժողովուրդներին կոտորելը։ Մենք պահանջելու են պատասխանատվության կանչել Յանուկոչիվին»,- ասաց ակցիային մասնակցող իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ակցիային մասնակցում են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, լրագրող Գայանե Առուստամյանը։

«Մենք ուզում ենք մեր սոլիդարությունը և աջակցությունը ցույց տալ Մայդանին: Մենք պահանջում ենք, որ համապատասխան քայլեր ձեռնարկվեն, այլևս ոչ մի զոհ չլինի Մայդանում: Մենք ուղղակի հպարտանում ենք, որ այդպիսի անկոտրուն կամք ունեցող ժողովուրդ ունենք: Կարևոր չի՝ մենք ֆիզիկապես կկարողանանք այնտեղ գտնվել, թե հոգեպես աջակցություն ցույց կտանք»,- NEWS.am-ին ասաց ակցիային մասնակցող Աննա Նիկողասյանը:

Ակցիայի սկզբից մասնակիցներին ուղեկցում էին մի քանի ոստիկաններ, սակայն, NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեսպանատան առջեւ ակցիայի մանսակիցներին դիմավորել են եւս շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ից Կիեւի կառավարական թաղամասում ցուցարարների ու իրավապահների միջեւ կատաղի բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ի, կան հարյուրավորները վիրավորներ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ