News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու ելքը արտահերթ ընտրություններն են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է վրացի փորձագետ Ալեքսանդր Ռոնդելին:

Նրա խոսքով, կողմերից ոչ մեկը մտադիր չէ հանձնվել: «Ճգնաժամի կարգավորման համար հարկավոր են միջնորդներ, ինչ-որ մեկը նրանց պետք է կանգնեցնի, քանի որ բախումներն անցել են բոլոր սահմանները: Որպես միջնորդ պետք է հանդես գան եվրոպական երկրները, իհարկե, ոչ Ռուսաստանը»,- ընդգծել է Ռոնդելին՝ հավելելով, որ ամեն ինչ շատ հեռուն է գնացել:

Հարցին, թե որքանով է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ զիջումների գնալ, քաղաքագետը պատասխանել է. «Նա, իհարկե, պատրաստ չէ, բայց իր պատասխանատվությունն ահռելի է, բազմաթիվ մարդիկ են զոհվել, նա պարզապես ելք չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ