News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը աշխատանքային խումբ կկազմի՝ քննարկելու գազի կալորիականությունը: Այս մասին հայտաարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Դրա աշխատանքները համակարգելու է էկոնոմիկայի նախարարությունը:

Վարչապետն ընդգծել է, որ չնայած մասնագետների բազմաթիվ պարզաբանումներին՝ հասարակությունում կասկածները պահպանվում են՝ կապված հրապարակված տվյալների ու գազի իրական որակի եւ կալորիականության հետ: Մասնավորապես, քաղաքացիներն ու ձեռնարկությունները բազմիցս բողոքել են, որ գազը չի համապատասխանում ստանդարտին՝ 7900 Կկալ/խմ:

Ինչպես ընդգծել է Հայաստանի հանրային ծառայությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, բազմիցս նշվել է, որ գազի որակը ստուգվում է հատուկ կայանում՝ Վրաստանի հետ սահմանին: Բացի «ՀայՌուսգազարդից», գազի որակի վերլուծության համար լաբորատորիաներ ունեն նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը, Երեւանի ՋԷԿ-ը ու Արարատի ցեմենտի գործարանը: «Սակայան վերահսկման հնարավարութունները հասարակությանն անբավարար են թվում, անգամ շշուկներ կան, որ գազին տարբեր նյութեր են ավելացնում, օրինակ ազոտ»,-ասել է Նազարյանը: «Նպատակահարմար եմ գտնում աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի հասկանանք, թե ինչ կարելի է անել, որպեսզի գազի կալորիականության հանդեպ վստահությունը ավելանա»,-ընդգծել է Նազարյանը:

«Մասնագետները մեզ եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականությունն արհեստականորեն փոփոխել հնարավոր չէ: Ճի՞շտ է»,-հայտարարել է վարչապետը: «Լիովին»,-հաստատել է Նազարյանը: «Այդ դեպքում, կարծում եմ, էկոնոմիկայի նախարարության ղեկավարությամբ աշխատանքային խումբը կօգնի գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես վերականգնել քաղաքացիների վստահությունը: Դրա աշխատանքներին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետները»,-եզրափակել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ