News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2010թ. դեկտեմբերին Հադրութում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «մամայի բալա է, բամբակի մեջ քնած, բամբակի մեջ մեծացած ու էսօրվա օրով 33 տարեկան հասակում դատախազ դարձած»։

«Կոստանյանը այն ժամանակ Կոստանյան կլիներ, որ Ղարաբաղ գնար, ծառայեր, իմանար դիրքերը ինչ ա, խրամատները, որն ա, հետախույզ տղան ինչ ա»,- այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության մոտ «Բանակն իրականում» ակցիայի ժամանակ NEWS.am-ին ասաց Իրինա Ղազարյանը։

Փետրվարի 13-ին կառավարության մոտ բանակում մահացած զինվորների մայրերը հանդիպել էին Գեւորգ Կոստանյանին, որը խոստացել էր ընդունել նրանց,  բայց միայն իրենց փաստաբանների հետ։ Մահացած զինծառայողների մայրերը, սակայն, հանդիպման չեն գնացել։

«Ես բոլոր ապացույցները ունեմ, ու Կոստանյանին էլ տվել եմ, որ իմ տղայի գլխին հարված կա, երիկամի մի հատը ջարդած է, բոլոր շորերը արյան մեջ են, ես իրեն ի՞նչ նոր բան պիտի ասեմ»,- ասաց Իրինա Ղազարյանը՝ նշելով, որ Կոստանյանը շատ լավ գիտի՝ ով է իր տղային սպանել։

Նրա խոսքով՝ գլխավոր դատախազից միայն պահանջվում է գործը վերաբացել եւ մեղավորներին պատժել։

«Բայց իրան ձեռ չի տալիս, որ հրամանատար Ջհանգիրյան Մարտինին պատիժ տա, չէ, որովհետեւ նրան աճեցնում են որպես նայոմնիկ»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։

Տիկին Իրինան նշեց, որ ինքը հանդիպել է նաեւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին, ու կրկին ապարդյուն. «Ինքը հրեշտակի աչքերով ասաց՝ տիկին Իրինա, Ձեր տղան մահացե՞լ ա, իբր ինքը տեղյակ չի, իր կոտրած թաթերով չի իմ տղայի գործը կարճել»։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի տվյալների` ԼՂՀ N զորամասի զինծառայող Արթուր Սմբատի Ղազարյանը, 2010թ. դեկտեմբերի 15-ին իրեն վատ է զգացել, շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ: Երկու օր անց վիրահատվել է, 21-ին՝ մահացել` այդպես էլ գիտակցության չգալով: Քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության միջադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Արթուրի հարազատները պնդում են, որ իրենց որդուն սպանել է զորամասի հրամանատարը։

Տպել
Ամենաշատ