News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դնիտրի Մեդվեդեւը փետրվարի 24-ին Սոչիում կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Սարգսյանն ու Մեդվեդեւը կքննարկեն երկկողմ համագործակցության արդիական հարցեր՝ կապված առեւտրատնտեսական ու ներդրումային ոլորտների հետ, այդ թվում՝ էներգետիկայում, արդյունաբերությունում ու ենթակառուցվածքներում համատեղ նախագծերը»,-ասվում է հաղորդագրությունում: Կքննարկվեն նաեւ Հայաստանի՝ Եվրասիական ինտեգրման գործընթացներին մասնակցելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ