News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվա կինոթատրոնում, փետրվարի 22-ին ժամը 16.00-ին, տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա կգտնվեն Երեւանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է ներառական եւ հաղորդակցության խնդիրներին եւ կանցկացվի Երեւանում, Գորիսում, Գավառում եւ Գյումրիում:

Փառատոնի բացման արարողությանը կհաջորդի «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությունը: «Ամառը փետրվարին» ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո եւ կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա, որ ծաղկում էր Քորնուելի վայրի ափամերձ շրջանում մինչեւ Առաջին աշխարհամարտը:

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը եւ «Պարզամիտ  Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ