News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի  ղեկավար եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ եւ քննարկել է համալսարանում  հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին եւ փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամբիոնի վերականգման համար  հայկական կողմն առաջարկել է համագործակցային բազմաշերտ ծրագիր՝ հայագիտության բնագավառում Հայաստանի  առաջատար բուհերի մասնակցությամբ, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման եւ համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով: Կողմերը քննարկել են նաեւ  Լեյդենի համալսարանի եւ Երեւանի պետական եւ պետական բժշկական համալսարանների միջեւ համագործակցային համաձայնագրերի ստորագրման հնարավորությունները մի շարք ուղղություններով՝  բժշկակենսաբանություն, աստղագիտություն, հիմնարար գիտություններ: Հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ համալսարանի գրադարան, որտեղ առկա են ավելի քան 250 հայալեզու հին տպագիր գրքեր:   

Նախարար   Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ հոլանդական մի շարք հիմնադրամների ղեկավարնեի հետ եւ քննարկել Հայաստանում քաղաքացիական եւ մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի շարունակականության ապահովման խնդիրները՝ ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում:

Հանդիպումներին  մասնակցել է նաեւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ