News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն հավատարիմ է առավել ամբիցիոզ բարեփոխումների անցկացմանը, սակայն բարեփոխումների շարունակման հարցը ՀՀ կառավարության  որոշումն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով  Հայաստանում ԵՄ ակումբի առաջին թրեյնինգի մասնակիցների հարցերին։

ԵՄ-ն հետագայում էլ կշարունակի աջակցել բարեփոխումներին, նշել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունն ի  գիտություն է ընդունել ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը եւ հարգում է գործընկեր երկրների ինքնիշխան որոշումները։

 «Մենք կշարունակենք համագործակցությունն այն ոլորտներում, որոնք համապատասխանում են Հայաստանի նոր պարտավորություններին»,- հավելել է նա։

Դեսպանը նաեւ նշել է, որ խոշոր բարեփոխումները երկրիներսում  նեծ աջակցության կարիք ունեն։ «Մենք պատրաստ ենք լսել ձեր գաղափարներն այն մասին, թե ինչպես շարունակել առաջ գնալ։ Մենք պետք է հստակ ոլորտներ քննարկենք, որոնց ուղղությամբ կտարվի համագործակցությունը։ Հրիսթեան ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հատուկ ուշադրություն կհատկացվի։

ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության 180  աստիճան շրջադարձից հետո բարեփոխումների գործընթացում չպետք է շրջադարձ լինի։

«Հենց այս պատճառով ես աջակցում եմ Հայաստանում բարեփոխումների գործընթացին։ Իրոք, վստահության մակարդակի նվազում է գրանցվել, բայց իմ՝ որպես դիվանագետի աշխատանքը այս բացը վերացնելն է», - հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ