News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակել, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Որոշմանը կողմ են քվեարկել  գրանցված 324 ժողովրդական պատգամավորներից 275-ը։

Քվեարկությունից առաջ Գերագույն ռադայի  նորընտիր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հիշեցրել է, որ  նշանակումը վերաբերում է նախքան կոալիցիոն կառավարություն ձեւավորման ժամանակահատվածին:

Ա. Ավակովը 2004 թ. փետրվարից մինչեւ 2010 թ. փետրվարը գլխավորել է Խարկովի նահանգը:

Նշենք,  Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ՆԳՆ-ի անձնակազմը ծառայում է Ուկրաինայի ժողովրդին: «Ուկրաինայի նորագույն պատմության այս դժվարին  պահին ներքին գործերի անձնակազմը նշում է, որ ծառայում է բացառապես Ուկրաինայի ժողովրդին եւ  միանգամայն համամիտ է քաղաքացիերի շուտափույթ փոփոխությունների ձգտումներին: Կառավարման նախագահական-խորհրդարանական ձեւին անցնելը  չպետք է քաոս ստեղծի: Միավորենք մեր ուժերը՝ իսկապես անկախ, ժողովրդավարական, իրավական, եվրոպական պետություն ստեղծելու գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ