News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նյու-Յորքում Heritage Auctions աճուրդի տան կողմից կազմակերրպված «Պլատինե գիշեր» աճուրդի ընթացքում 6,6 մլն դոլարի դիմաց վաճառվել է իրերի հավաքածու, որոնք պատկանել են ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկներին:

Իրենց արժողությամբ երկրորդ հորիզոնականում թին 1964թ.-ին ծանր քաշային անվանակարգում աշխարհի չեմպիոն դարձած Մոհամեդ Ալի բռնցքամարտի ձեռնոցները:

«Դրանք պատկանում էին Ալի մարզիչ Անջելո Դանդիին: Մարզիկը կրել է դրանք 1964թ.-ի փետրվարի 25-ին Լիսթոնի հետ մենամարտում»,- նշել է սպորտի հետ կապված աճուրդների հարցով Heritage տնօրեն Քրիս Այվին:

«Ձեռնոցների վրա մինչեւ հիմա պահպանվել է գրառումը՝ «Քլեյն ընդդեմ Լիսթոնի, հաղթանակ 7-րդ ռաունդում, փետրվարի 25»,- նշել է փորձագետը:- Դանդին նույնպես կնքել է դրանք: Յուրաքանչյուր ձեռնոցի քաշը մոտ 226 գրամ է»:

«Ալին համարվում է բոլոր ժամանակների նշանավոր բռնցքամարտիկ, իսկ այդ ձեռնոցները մեծ դեր են խաղացել մարզիկ փառքի ճանապարհին »,- ընդգծել է փորձագետը:

Ամենամեծ արժողությամբ վաճառվել է ամենահայտնի ամերիկացի բեյսբոլիստներից Ջո Ջեքսոնին պատկանող մահակը՝ 956 հազար դոլար:

Եռյակը եզրափակում է Gruen VeryThin ընկերության գրպանի ոսկե ժամացույցը, որը պատկանել է ամերիկացի հայտնի բեյսբոլիստ Բեյբ Ռութին՝ 717 հազար դոլարի դիմաց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ