News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Չինաստանի Հոնգ կոնգ քաղաքի կենտրոնական Մոնգ Կոկ թաղամասի Շանտսունգ   փողոցում գտնվում է «Արմենիա» անունով հյուրանոց։ Ցուցանակին նշված է, որ 2 ժամ հյուրանոցում անցկացնելու գինը 78 դոլար է։ Հաճախորդներին, սակայն, մեկ գիշերակացի դեպքում հատուկ առաջարկ է կատարվում։ NEWS.am-ի թղթակիցը փորձել է աշխատակցից պարզել, թե ինչու են հյուրանոցում, որն իրականում մոթել է հիշեցնում, 2 ժամով տեղ առաջարկում, եւ ինչու է մոթելի անունը «Արմենիա»։

Հարցին չինացի աշխատակիցն ասել է, որ հյուրանոցը կապ չունի Հայաստանի հետ, եւ հեռացել։ Տարածքում չեն եղել ավելի կոմպետենտ մարդիկ, ովքեր կարող էին պատասխանել հարցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ