News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին վարչապետ, օրեր առաջ բանտից ազատ արձակված Յուլյա Տիմոշենկոն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկությունը՝ բուժում անցնել «Շարիտե» հիվանդանոցում: Այս մասին հայտնի է դարձել երկու քաղաքական գործիչների հեռախոսազրույցի արդյունքում, որը կայացել է փետրվարի 23-ին, հաղորդում է Տիմոշենկոյի մամուլի ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, Տիմոշենկոն նախատեսում է այցելել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, այնուհետեւ մեկնել «Շարիտե»՝ բուժման:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Տիմոշենկոն ազատ է արձակվել Գերագույն Ռադայի որոշմամբ: Նրան Խարկովի հիվանդանոցից դուրս են բերել անվասայլակով: Նա անմիջապես մեկնել է Կիեւ, հարգել Մայդանի զոհերի հիշատակը եւ ելույթ ունեցել Մայդանում:

Ավելի ուշ, փետրվարի 23-ին Տիմոշենկոն մեկնել է Դնեպրոպետրովսկ՝ մոր մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ