News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի խորհուրդը փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է 2013թ. վերջին եռամսյակի  աշխատանքի արդյունքները եւ նախանշել հաջորդ եռամսյակի աշխատանքի ուղղությունները:

Խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԵՄ խորհրդատվական խմբին շնորհակալություն է հայտնել երկրում բարեփոխումների անցկացմանը  սատարելու համար եւ բարձր է գնահատել դրա գործունեությունը:

«Կարծում եմ՝ անցած տարիներին մենք բավական արդյունավետ աշխատել ենք, եւ հետագա աշխատանքի բոլոր հիմքերը կան»,- նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ այսօր կայանալիք ԱԱԽ նիստում կքննարկվի ԵՄ-ի հետ գործողությունների նոր ծրագիրը, որը բարեփոխումների 160-ից ավելի ուղղություններ է ընդգրկում, պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառները: Ընդ որում՝ բարեփոխումները հիմնվում են եվրոպացի գործընկերների առաջարկների վրա:

Հաշվի առնելով, որ խմբի աշխատանքը նախատեսվում էր մինչեւ ընթացիկ տարվա ապրիլ, սակայն նախանշված ծրագրերն ամբողջությամբ իրագործված չեն, հայկական կողմն առաջարկել է երկարացնել խմբի աշխատանքը: Եվրոպական կողմը հակված է համաձայնելու:

Ծրագրվածի համաձայն՝ մինչեւ ընթացիկ տարվա ապրիլ խումբը կզբաղվի դատաիրավական ոլորտի բարեփոխման հարցերով, այդ թվում՝ դիտարկման համակարգի ստեղծմամբ,  եվրոպական նորմերի հիմնական պահանջներին ներդաշնակեցնելու առումով արդարադատության նախարարությանն աջակցելով, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բարելավմամբ, արբիտրաժային համակարգով:

Այս ամենը կկատարվի եվրոպական լավագույն փորձի հիմքով: Զուգահեռաբար աշխատանք կտարվի կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության բարձրացման, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ:

Խորհրդատվական խումբը ստեղծվել է 2009թ.՝ Հայաստանի իշխանություններին քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու հարցում  օգնելու համար:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ