News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին ԵՄ կենտրոնում կհանձնի «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբի առաջին դասընթացը տեղի է ունեցել փետրվարի 21-23-ին` Աղվերանի «Բեսթ Վեսթըրն» հյուրանոցում:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ եւ բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում է գրավիչ դասընթաց ու օգտակար ցանցային միջոցառումներ ավագ պաշտոնյաների եւ հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:

Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար եւ կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

Հավաստագրերի հանձնման արարողությանը կհետեւի լրագրողների համար ոչ պաշտոնական 8-րդ հանդիպումը: Դեսպան Տրայան Հրիսթեան կներկայացնի ԵՄ-Հայաստան համագործակցության միտումներն ու նախաձեռնությունները`խոսելով նաեւ Եմ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի մասին:

Հանդիպումների ձեւաչափը ոչ պաշտոնական է եւ առանց լուսաբանման (off-the-record)` խրախուսելու բաց քննարկումը որպես երեւույթների առավել խորքային իմացության հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ