News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն եղել եւ մնում է Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Վիլնյսուսի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը հաստատում է, որ անցած ճանապարհն արդյունավետ է եղել:

«Մենք պատրաստ ենք շարունակել քաղաքական բարեփոխումները, որոնք Հայաստանն ավելի ժողովրդավարական կդարձնեն: Ակնհայտ է, որ դրա արդյունքում շահել է Հայաստանի հասարակությունը»,-ընդգծել է Շարմազանովը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական համագործակցությանը, ապա, ըստ ԱԺ փոխխոսնակի, այստեղ էլ առաջընթաց կա:

Նրա խոսքով՝ բավական ակտիվ է համագործակցությունը Հայաստանի ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի միջեւ, ինչպես նաեւ «Եվրանեսթի» շրջանակներում: «Հույս ունենք, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի եւ կլինի արդյունավետ, որովհետեւ այն բխում է մեր հասարակության շահերից»,-ամփոփել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ