News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի գիտահետազոտական գերագույն խորհրդի հնագետները Եգիպտոսի Լուքսոր քաղաքի շրջանում գիտարշավի ժամանակ մեծահասակ մարդու մումիայով փայտե սարկոֆագ են հայտնաբերել:

Սարկոֆագը լավ պահպանված է, դրա միջի մումիան, նախնական գնահատմամբ, 3.6 հազար  տարի առաջ՝ XVII դինաստիայի օրոք է ապրել:

Սարկոֆագը գտնվել է Նեղոսի արեւմտյան ափին՝ Փարավոնների հովտում, 4 մետր խորությունում: 2 մետր երկարությամբ եւ կես մետր լայնությամբ սարկոֆագը բնորոշ էր XVII դինաստիայի ժամանակաշրջանին, որի տարբերակիչ հատկանիշներից են փետուրների պատկերները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գիտարշավի պաշտոնական կայքը:

Փետուրները պատկերված են այնպես, ասես թեւավոր աստվածուհին հետեւից գրկում է սարկոֆագը: Սա հազվագյուտ տեսակի սարկոֆագ է, օգտագործվել է  այն շրջանում, երբ Եգիպտոսը դեռ միավորված չէր:

Առջեւում մարդկային դեմքից բացի ոմն Նեբին գովաբանող գրություններ կան: Ըստ գիտնականների՝ ներսում հենց նրա մումիան է:

Պատկերների գույները հիմնականում կանաչ եւ նռնագույն են ու շատ լավ են պահպանվել: Ամենայն հավանականությամբ, սարկոֆագը երբեք չի բացվել, քանի որ գերեզմանի մուտքն աղյուսներով փակած էր:

 Գիտնականների կարծում են, որ ննջեցյալը հայտնի տոհմից է եղել: Այժմ նրանք պետք է պարզեն մարդկության պատմության մեջ նրա դերակատարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ