News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քաղաքակրթությունը ծագել է հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել աշխարհում։ Այս գաղափարն էլ լինելու «Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմի առանցքում, որը նկարահանվելու է տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում եւ Արեւմտյան Հայաստանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին լրագրողներին ասաց ֆիլմի հեղինակ Արսեն Հակոբյանը։

«Այս ֆիլմը «Արարատից Եվրոպա» ֆիլմաշարի երկրորդ մասն է: Այն կհիշեցնի մի շարք ազգերին, որ իրենք ծագումը գալիս է հայկականից , այդ մասին շատ էպոսներ են  փաստում: Ֆիլմի սցենարի 80 տոկոսը արդեն պատրաստ է: Ֆիլմում մենք պետք է տանք հենքը ՝ գաղափարը, եւ դրա վերաբերյալ պետք է խոսեն հիմնականում օտարազգի գիտնականներ: Այժմ նամակագրությամբ նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերում գիտնականների հետ»,- ասաց  ֆիլմաշարի հեղինակ Արսեն Հակոբյանը:

Ֆիլմի բյուջեն մոտ 50 հազար եվրո է. արդեն դրամահավաք է իրականացվում. «Չեմ կարող ասել՝ երբ կլինի ֆիլմը, կախված է ֆինանսավորումից: Այժմ միայն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է խոստացել 2014թ. 2 միլոն դրամ տրամադրել»։

Հայագետ Համլետ Մարտիրոսյանը նշեց, որ ֆիլմը ունի երկու առանցք. «Առաջինը այն է, որ քաղաքակրթությունը ծագել է Հայաստանում, ապա տարածվել: Երկրորդը՝ ժամանակակից որոշ ցեղեր ու ազգեր իրենց ազգային ավանդական հիշողության մեջ պահպանել են այն, որ եկել են Հայաստանից: Բասկերը, բավարացիները և բրիտները այդ կապը տեսել են Հին կտակարանում, բայց դա էլ բացատրության կարիք ունի»։

Արսեն Հակոբյանի խոսքով՝ «Նախնյաց մոռացված հայրենիք» ֆիլմը քարոզչական շատ ուժեղ մեքենա է. երբ պատրաստ լինի, հնարավոր է՝ թարգմանվի թուրքերեն:

«Այն ինչ մենք գրում ենք գրքերում՝ 100, 200  էջ կամ 1000 էջ,  հաճախ տեղ չի հասնում, բայց մեկ ժամանոց ֆիլմն իր մեջ կարող է պարունակել տասնյակ գրքերի կարեւոր տեղեկություններ»,- ասաց ֆիլմի հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ