News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի դիմումին՝ կապված հայաստանցի ներգաղթյալների մեծ խմբի հետ: Վերջիններս բավականին ռիսկային պայմաններում են հայտնվել: Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում գտնվող 170 հազար քաղաքացիների մասին է, որոնք Ռուսաստանի ԴՄԾ «սեւ ցուցակում» են հայտնվել: Այդ քաղաքացիների գտնվելու վայրի պարզ դառնալուց հետո նրանք կարտաքսվեն Ռուսաստանի տարածքից:

Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Արթուր Բաղդասարյանը, իր նամակին արդեն պատասխանել է ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշեւը:

Նա նշել է, որ հարցը շատ կարեւոր ու հրատապ է: Ըստ Բաղդասարյանի՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել ձեւավորել համատեղ միջգերատեսչական խումբ, որի կազմում ներառվել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Ռուս գործընկերները հասկանում այդ հարցի կարեւորությունը մեզ համար»,-ընդգծել է Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ