News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոնդոնի ազգային պատկերասրահի տնօրեն Նիկոլաս Պենին Բրիտանական թանգարանում գտնվող պարթենոնի մարմարե գլուխգործոցների առթիվ Մեծ Բրիտանիայի եւ Հունաստանի միջեւ բազմադարյա վեճի ինքնատիպ հանգուցալուծում  է առաջարկում: Նա կարծում է, որ դրանք կարելի է կիսել Լոնդոնի եւ Աթենքի միջեւ, եթե Հունաստանը հետ կանգնի ХIХ դարում Օսմանյան կայսրությունում  Անգլիայի դեսպան  Լորդ Էլգինի՝ Բրիտանիա տեղափոխած բոլոր քանդակները վերադարձնելու պահանջից:

 «Ես չեմ կարծում, թե Էլգինի մարմարները վերադարձնելը լավ քայլ կլինի, սակայն կարծում եմ, որ Բրիտանական թանգարանը պատրաստ կլինի կիսել դրանք՝ պայմանով, որ դրանց իրական պատկանելության հարցը կպչուն գաղափար չի դառնա»,-  Պենիի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հունական մամուլը:

«Վերադարձնելը զգացմունքային միֆ է, գաղափար, թե կարելի է ժամացույցի սլաքը թարս պտտել»,- հավելել է Պենին:

Հունական իշխանություններն առայժմ չեն արձագանքել առաջարկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ