News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պատրաստ է «Ռոսնեֆտին» հարկային արտոնություններ տրամադրել: Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ այսօրվա նիստի ժամանակ, «Ռոսնեֆտը», որը պատրաստվում է վերազինել «Նաիրիտ» գործարանը, կցանկանար աշխատել ազատ տնտեսական գոտու ձեւաչափով: «Կարծում ենք, որ նման տարբերակն ընդունելի է, քանի որ խոսքը մոտ 500 մլն դոլարի ներդրման մասին է»,-հայտարարել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ ծրագրի իրագործման պարագայում ուշադրություն կդարձվի նաեւ «Նաիրիտի» կոլեկտիվին, քանի որ վերջինիս մասնագիտական կարողությունները օգտակար կլինեն արտադրության վերակազմակերպման համար:

Նշենք, որ «Ռոսնեֆտը» պատրաստակամություն է հայտնել վերսկսել «Նաիրիտ» գործարանի արտադրությունը, որը չի գործում 2010-ից: Ծրագրի մանրամասները դեռ չեն որոշվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ