News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Parisien» թերթում հրապարակված հոդվածը ֆրանսիական Դիմադրական  շարժման մասնակցի՝ Արսեն Չաքրյանի մասին, ով վերջին ողջ մնացածն էր Մանուշյանի հակաֆաշիստական հայտնի խմբից:

Տղամարդը բացում է իր տան դարպասները, մատնացույց անում ֆրանսիական մեքենան, որը կայանված է փողոցում: «Ես դեռ վարում,- հպարտությամբ ասում է նա:- Ավելին, ազատ արձակվելուց հետո երկու-երեք անգամ եմ մետրոյից օգտվել»: Արսեն Չաքարյանը կանգնած է ուղիղ ու լավ խոսում է: Ընդ որում շատ: «Ես շատախոս եմ»,- նախազգուշացնում է:

Զինվելով գրառումներով՝ այս նահապետը(նա 25 ծոռ ունի) պնդում է, որ իր արկածների մասին պատմել է «ավելի քան 220 կոնֆերանսի ընթացքում»: Արսենը ծնվել է Թուրքիայում, մեծացել է Բուլղարիայում, Փարիզ է եկել ընտանիքի հետ 1930-ական թթ. սկզբին: 1943թ.-ին 27 տարեկան էր, նա այցելում էր ընկերոջը՝ Միսաք Մանուշյանին, ով նույնպես հայկական համայնքի եւ Աշխատանքի համընդհանուր համադաշնության անդամ էր: «Շատ խելացի ու բարեկիրթ մարդ էր,- հիշում է Արսենը:- Նա լրագրող ու բանաստեղծ էր: 1940-1942թթ. ընթացքում մենք միասին հակաֆաշիստական թռուցիկներ էինք բաժանում»:

Երբ նա հիշում ընկերոջ մասին, ով օգնել է իրեն թաքնվել, աչքերը փայլում են: «Ֆրեդերիկ Նավար. դուք կարող եք գրանցել նրա անունը: Այն, ինչ նա արեց, ուղղակի ցնցող է»: Երբ Մանուշյանի խմբի 23 անդամ ձերբակալվեց, Արսենը թաքնվում էր Մոնրուժեում(Օ-դե-Սեն) փոքր բնակարանում: Նա առաջվա խես զգում է, որ առաքելություն ունի: «Ես պետք է պատմեմ այս պատմությունը, քանի որ միշտ չէ, որ լինելու եմ: Սակայն մահից ես չեմ վախենում: Ես հագեցած կյանք եմ ունեցել»,-ասում է Արսեն Չաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ