News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը, հայ եւ վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Այս մասին հայտարարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ փետրվարի 27-ին, Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահյի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հՀանդիպման պատեհ առիթով ՀՀ նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե կարեւոր է լսել նաեւ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում եւ՛ Հայաստանի, եւ՛ Վրաստանի համար:

Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարեւոր են:

Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի եւ նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաեւ երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները եւ սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաեւ մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաեւ վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության եւ մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:

Վրաստանի նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երեւան կարեւոր է նաեւ տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ եւ վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջեւ հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ